20/03/2024 19:11
«ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում». Փաշինյանն անդրադարձավ Պուտինի մասին Ստոլտենբերգի հայտարարությանը
«Վրաստանում, Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքն էր, որ հայտարարում էր, թե պետք է ամեն ինչ անել, որ Պուտինը պատերազմում չհաղթի»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք պրոտոկոլային հայտարարությունները նախապես չեն համաձայնեցվում:
«Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ այցելությունների ընթացքում հայտարարությունները համաձայնեցվեն:Ես 6 տարի է՝ տարբեր տեղեր եմ գնում և երբեք իմ հայտարարությունները ընդունող երկրի հետ չեմ համաձայնեցրել: Այն, ինչ ասել է Ստոլտենբերգը մեր համերաշխության մասին, հրապարակային է, բոլորը լսել են: Մնացած գնահատականները իրենց հարցն է, և ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում և չեմ կարծում, որ ձեր գնահատականը ճիշտ է»,-պատասխանեց Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ սահմանների հարցին՝ նա նշեց, թե իրենք միլիմետրի ճշգրտությամբ գիտեն ՀՀ սահմանները. «Մենք մեր իրավական փաստաթղթերն ունենք և համոզված ենք դրանց մեջ: Ես էլի եմ ասում՝ զիջելու մասին բան չեմ խոսել»: