20/03/2024 17:46
Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով
ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։ «Սպուտնիկ Արմենիա»-ին այդ մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին։ Դատախազը բողոքարկել էր վճիռը։
«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,- ասել է Աթանեսյանը։