20/03/2024 10:49
Ֆրանսիայի Սենատում մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իրավիճակից անվնաս դուրս գալու իմ տեսլականը․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է․ «Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի կենտրոնամետ քաղաքական խմբի նախագահ Էրվե Մարսելին, խորհրդարանում հյուրընկալված Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դևինազին և Ֆրանսիայի Իսե լե Մուլինոյի փոխքաղաքապետ, UDI-ի Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների ազգային քարտուղար Արթուր Խանջյանին։
Ես իմ գործընկերներին մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իրավիճակից անվնաս դուրս գալու իմ տեսլականը։
Վաղը Բրյուսելում կշարունակեմ քաղաքական խորհրդակցությունները՝ ALDE կուսակցության արտահերթ համագումարի շրջանակներում»։