20/03/2024 10:15
Կարդացեք Ալիևի խոսքերը ու տեսեք, թե ի՞նչ ենք բանակցել մենք ու ի՞նչ արեց Նիկոլը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Սրանք էլ Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի խոսքերն են՝ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի մասին։
Կարդացեք ու տեսեք՝ ի՞նչ ենք բանակցել մենք, ու ի՞նչ արեց Նիկոլը։
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները:
Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները:
Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղն այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ։
25.11.2020»»։