20/03/2024 15:28
Եկավ, լավ «դուխ» տվեց, թողեց գնաց. ուզեց մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի. Ոսկեպարցիները՝ Փաշինյանի մասին
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները շտապ հավաք են կազմակերպել։ Պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու մասին։
«Մենք տալու ոչ մի բան չունենք, մի թիզ հող չունենք տալիք։ Պատրաստ ենք՝ մեռնելու ենք այստեղ, ապրելու ենք այստեղ։
Վարչապետը, որ ասում է, նա նույնիսկ գետի տեղը չգիտի, ի՞նչ ասենք։ Նրա ասածներից չենք վախենում։ Ժողովրդին հորդորում ենք գալ և միանալ մեզ։ Փաշինյանի գալուց և գնալուց հետո ավելի մարտական տրամադրություն ունենք։ Եկավ, լավ «դուխ» տվեց, թողեց գնաց։ Ուզեց մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի»,-Newday.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոսկեպարցիները։
Նրանցից մեկն էլ ասաց, թե վարչապետի այցից պարզ էր՝ եկել է հստակ ծրագրով. ժողովրդին համոզելու, որ տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին՝ անկլավի տեսքով։
«Չի լինելու այդպիսի բան, մենք մեր իրավունքներին տեր ենք կանգնելու, չլինի խաղաղ ճանապարհով, կլինի ռազմական ճանապարհով, զենքի միջոցով»,-ասաց ոսկեպարցի երիտասարդներից մեկը։