20/03/2024 17:15
Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, զիջումների մասին Փաշինյանի հայտարարություններին։
«Մեր երկրի անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Մեր անվտանգությունը պետք է հենվի լեգիտիմության հիմքերի վրա, բնականաբար, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է։ Չի կարող չլինել կառավարության օրակարգում»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք անընդհատ զիջում և զիջում ենք, իսկ փոխզիջման տրամաբանության մեջ շատ բան կարող է լինել»,-ի պաատասխան՝ նշեց Լևոն Քոչարյանը։
«Պետք է պարզաբանվի՝ ինչն ենք զիջում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. «Չեմ հոգնի ասել, որ սա ՀՀ-ն է (ցույց տալով քարտեզի մակետը, որն այս օրերին պարբերաբար ցույց է տալիս-խմբ․), և ես ՀՀ վարչապետն եմ»։
Նա նշեց, թե չի պատրաստվում որևէ մեկին ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք զիջել։