21/03/2024 18:29
«Արմեն Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները»․ Պետերսոնի հետ հանդիպում է տեղի ունեցել
Մարտի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Արմեն Գրիգորյանը և Էյվին Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին՝ ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:
ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում»: