21/03/2024 12:10
Ռիսկեր, մարտահրավերներ կան, որոնց լուծման համար էլ այս ճանապարհով ենք գնում. Հովհաննիսյան (Տեսանյութ)
Այն, ինչը գտնվում է ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, Հայաստանի Հանրապետությանն է և որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում հանձնել որևէ հողակտոր։ Ինչը դուրս է գտնվում այդ սահմաններից, ուրեմն՝ դուրս է գտնվում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է չհամաձայնեցված քարտեզներով սահմանագծման ու սահմանազատման գնալուն՝ Արթուր Հովհաննիսյանը նկատեց.«Վարչապետը նշեց, որ դա մեր պատկերացումների քարտեզը չի լինելու, այլ՝ կոնկրետ քարտեզ։ Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովներում հասցեագրվում են այս հարցերը, և առաջ ենք շարժվում՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը։ Ռիսկեր միշտ էլ գոյություն ունեն, մենք չենք ասում, որ առանց ռիսկերի ճանապարհով ենք շարժվում։ Ո՛չ, ռիսկեր կան, մարտահրավերներ կան, մենք հենց այդ մարտահրավերները լուծելու համար ենք այս ճանապարհով շարժվում»։