21/03/2024 11:22
Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ (Տեսանյութ)
Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Այս պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Ղուլարյանին։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին Ղուլարյանի հետ այցելել էր Լոռու մարզ ու կատարված աշխատանքներից դժգոհություն հայտնել:
Ասել էր` «չեմ հանդուրժելու» ու հաջորդ իսկ օրն ազատել էր նրան։
Նշենք, որ Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն է։