21/03/2024 10:49
Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքում օկուպացված դիրքերից. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված դիրքերից։
«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքում օկուպացված դիրքերից»,-ասել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան կանի ավելին՝ ի օգուտ Հայաստանի։
«Մեր մարտահրավերն է օգնել Հայաստանին պաշտպանել իրեն: Ֆրանսիան լինելու է Հայաստանի կողքին»,-ասել է նա։