21/03/2024 16:33
Մակրոնն առաջարկել է միավորել ԵՄ-ի, Արևմտյան Բալկանների և Կովկասի էլեկտրացանցերը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե անհրաժեշտ է ԵՄ-ի էլեկտրացանցերը միավորել Արևմտյան Բալկանների և Կովկասի էլեկտրացանցերի հետ։ Նա առաջարկել է նաև համագործակցել միջուկային արդյունաբերության թափոնների ոլորտում։ Հայտարարությունը Մակրոնը հնչեցրել է Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի միջազգային գագաթնաժողովում։
«Պետք է միասին աշխատենք էլեկտրացանցեր ստեղծելու և դրանց փոխկապակցվածությունն ապահովելու ուղղությամբ։ Սա շրջադարձային գործոն կհանդիսանա ոչ թանկ էլեկտրաէներգիա ստանալու գործում։ ԵՄ-ն, Արևմտյան Բալկանները և Կովկասը պետք է միասնական ցանցում լինեն, և դա իրականացնելու համար պետք է ներդրումներ արվեն»,- ասել է Մակրոնը։