21/03/2024 19:14
5 ամիս կալանքի տակ պահելուց հետո ազատ են արձակել խաղաղ ցույցի արցախցի մասնակցին․ 11 հոգու դատը շարունակվում է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է՝ ազատ է արձակվել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցելու համար բանտարկված Մխիթար Օհանջանյանը, ով օկուպացված Արցախից է։
«Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը: Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,- գրել է Գեղամ Մանուկյանը: