21/03/2024 12:25
Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերին լքելու մեջ։
Գաբրիել Ատալը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է «պատժել Հայաստանին» այն բանի համար, որ ձգտում է խաղաղության և փորձում պահպանել իր ինքնիշխանությունը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
«Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ճանապարհը և ձգտում է ունենալ ժողովրդավարական և իրավական պետություն՝ միանալով Միջազգային քրեական դատարանին»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։
Գաբրիել Աթալը նաև քննադատել է «Ռուսաստանի ինքնագոհ կեցվածքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Արցախում»։