21/03/2024 12:02
Միջազգային ատյաններում դատական հայցերը հետ քաշելով՝ ՀՀ իշխանությունը կդառնա ցեղասպանության հանցակից. Գալստյան (Տեսանյութ)
Դավաճանական պահվածքի մեկ այլ դրսևորման ականատես ենք լինում՝ ՀՀ բարձր ղեկավարությունը տեսակետ է հայտնում միջազգային դատական ատյաններում ՀՀ-ի կողմից դատական հայցերը հետ քաշելու մտադրության մասին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ պատգամավորի՝ սա, ըստ էության, դարձյալ ադրբեջանա-թուրքական պահանջի միակողմանի դրսևում է։
Գալստյանը նշեց, որ ՀՀ-ն 5 հայցեր ունի ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդարադատության դատարանում։ «Այն վերաբերում է մեր անօտարելի իրավունքներին՝ Արցախի վերադարձին, մշակութային ժառանագության պաշտպանության իրավունքին, գույքային իրավունքին և, ընդհանրապես, Արցախի ամբողջական իրավունքներին, որը փորձում են փակել։ ՀՀ-ի իշխանություններն այդպիսով կդառնան ցեղասպանության հանցակիցը»,-ասաց նա։