21/03/2024 17:42
Հաճույք եմ ստանում շախմատ խաղալուց. հնարավորություն է տալիս կանխատեսել մրցակցի հետագա քայլերը․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականին նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիայի փոդքասթին և ասել, որ կարիերան ավարտելուց հետո կմնա Միլանում այնքան ժամանակ, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզո՞ւմ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ։
«Ինտերում» առաջին իսկ օրվանից ես ինձ միշտ զգում էի ծանոթ վայրում, կարծես արդեն եղել եմ այստեղ մեկ այլ կյանքում՝ նույն թիմակիցների և երկրպագուների հետ: Ահա, թե ինչն է ինձ զարմացրել։
Ես սկսեցի որպես հարձակվող, հետո դարձա փլեյմեյքեր, իսկ հիմա կենտրոնական կիսապաշտպան եմ այն պատճառով, որ բոլորը կարծում են, որ ես դանդաղ եմ խաղում: Ժամանակակից ֆուտբոլում յուրաքանչյուր թիմում եզրերում վազում են Ուսեյն Բոլտեր, իսկ նրանց դեմ ես՝ 35-ամյա ֆուտբոլիստս, բայց կարողանում եմ գլուխ հանել։
Տիրապետում եմ հինգ լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Ես մոռացել էի գերմաներենը, քանի որ դա շատ դժվար էր, միայն Դորտմունդում անցկացրած իմ երրորդ մրցաշրջանում շատ լավ խոսեցի: Խաղադաշտից դուրս ես հաճույք եմ ստանում շախմատ խաղալուց. դա ինձ հնարավորություն է տալիս մտածելու, հասկանալու, թե ինչպես և ուր գնալ՝ փորձելով կանխատեսել մրցակցի հետագա քայլերը։
Կարիերայիս ավարտից հետո ես կմնամ Միլանում այնքան ժամանակ, մինչև տղաս մեծանա և որոշի՝ ուզո՞ւմ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ։ Եթե նա ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, ապա մենք կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա կվերադառնանք Հայաստան։ Ֆուտբոլային կարիերաս ավարտելուց հետո հաստատ մարզիչ չեմ լինի, ընդհանրապես ֆուտբոլում չեմ լինի: Ես ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, սովորել նոր բաներ, օրինակ՝ ճաշ պատրաստել: Ֆուտբոլիստները մարզիչ են դառնում, երբ ուզում են փախչել տնից, ազատ լինել, իսկ ես՝ ոչ»,- ասել է Մխիթարյանը:
Աղբյուր՝ armsport.am