21/03/2024 09:38
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը նոր աշխատանքի է անցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: Սպառողներն արդեն կարող են հանգիստ լինել, քանի որ սննդամթերքի անվտանգության ոլորտն այլևս հուսալի ձեռքերում է:
Հիշեցնենք, որ Չալաբյանի դեպքից հետո Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նախ նշանակել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա՝ մարքեթինգի և զարգացման բաժնի առաջատար մասնագետ: Սննդի անվտանգության տեսչությունից հաստատեցին մեր լուրը` Թոռնիկ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդի անվտանգության Երևանի կենտրոնում` որպես փորձագետ»։