21/03/2024 21:12
Հաղթանակ թաղամասում դանակահարություն է տեղի ունեցել
Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Մարտի 19-ին, ժամը 21.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ընկերների հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա երիտասարդի և երկու այլ անձանց հետ, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակով անկանոն շարժումներ է արել, ինչի հետևանքով 37-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերել է հանցագործության գործիք դանակը: 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Քրեական վարույթը շարունակվում է»: