21/03/2024 15:40
Դատարանի այս տրամաբանությամբ կարելի է քրեականացնել շնչելը, վազելը, սանհանգույցից օգտվելը. Չալաբյան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր մեր կողմից ներկայացված բողոքը, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ դատարանը դեֆակտո իրավունք չուներ իրեն արգելելու՝ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
«Այսօր մենք հասցրեցինք ներկայացնել մեր բողոքի 1/3 մասը։ Մենք ցույց տվեցինք, որ բազմաթիվ ապացույցներ պարզապես ապօրինի են։ Հայաստանում բացառիկ օրենք է գործում՝ քրեականացնում է մի բան, որը ոչ մի տեղ էդպես չէ։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել շնչելը, վազելը, սանհանգույցից օգտվելը։ Բացարձակ ապօրինի վճիռ էր։ Դասական իմաստով քաղաքական հետապնդում է և սելեկտիվ օգտագործվում է այլ ընդդիմադիրների դեմ նույնպես»,-նշեց նա։