21/03/2024 09:35
«Ժողովուրդ». Փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձևավորելու նպատակով քննարկումներ են ընթանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունն առաջիկայում մտադիր է վերսկսել փողոցային պայքարը. խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության մասին է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ընդդիմադիրները պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փողոցային պայքարի ծրագիրը քննարկում, թե ինչպես պետք է հասնեն գործող իշխանությունների հեռացմանը:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ընդդիմադիրները, սկզբնապես, մտադիր են ակցիաները վերսկսել ապրիլից: Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին շրջանում պարբերաբար նաև այցելում են մարզեր ու հանդիպում բնակիչների հետ, քննարկում անվտանգային խնդիրները:
Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումները նաև նպատակ ունեն մարզերի բնակիչներին ևս ներգրավել փողոցային պայքարի գործընթացին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձևավորելու նպատակով քննարկումներ են ընթանում նաև արտախորհրդարանական տարբեր ուժերի և գործիչների հետ»։