21/03/2024 11:09
Փետրվարին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների գումարը 59,802 մլն դրամ է
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հետբացթողումային հսկողության վարչության կողմից 2024թ․ փետրվար ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։
Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 30,419 ՀՀ դրամ։ Իրականացված մաքսային ստուգման չորս դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման փաստ, իսկ մեկ դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։ Մաքսային ստուգման մեկ դեպքով խախտում չի արձանագրվել։
Երկու արտագնա մաքսային ստուգման արդյունքներով մերժվել են ընկերությունների դիմումները Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։
Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում 13 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 33 մլն դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։