21/03/2024 19:42
Դանիայում բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
Դանիայում բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ծավալված իրադարձությունների հետ։
Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է չորրորդ աստիճանի, Դանիայում այն 5 աստիճանից է բաղկացած։ Պատճառը հնարավոր ահաբեկչական գործողություններն են ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս՝ ուղղված դանիական շահերի դեմ։ Այդ մասին նշված է Դանիայի անվտանգության ու հետախուզության ծառայության տարածած հաղորդագրությունում։
«Մի շարք զինյալ խմբավորումների հետ Իսրայելի հակամարտությունը արմատական տրամադրությունների աճի զգալի ռիսկ է պարունակում, դա կարող է հանցագործ տարրերի համար առիթ ծառայել Դանիայում ինքնաբուխ կամ ծրագրված գործողություններ իրականացնելու համար, ներառյալ ահաբեկչական հարձակումները»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է նաև Շվեդիայում։