22/03/2024 14:22
Արարատ Միրզոյանն Անա Օլիվերային է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անա Օլիվերային է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին:
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին, զրուցակցին ներկայացնելով՝ Հայաստանի դիրքորոշումները և տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու զարգացման նոր փուլ բացելու հարցում: Արարատ Միրզոյանը հավելել է, որ այդ ուղղությամբ առկա հնարավորությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մյուս դերակատարների համարժեք հանձնառությունը։