22/03/2024 21:34
Եթե դա խուլիգանություն է,ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանին «Հրապարակ»-ը հարցել է, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ոստիկանները ուժ կիրառելով ձերբակալել են, նրանց մեղադրում են խուլիգանության մեջ, իսկ խուլիգանություն են համարում Նիկոլ Փաշինյանի հասցեին ենթադրյալ հայհոյանքները․
«Դե եթե դա խուլիգանություն է, ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան»,- ասել է Սրբազանը՝ շարունակելով․ «Ասել է, չէ՞ ազգը։ Սա ուղղակիորեն ահաբեկչություն է՝ բոլոր առումներով է ահաբեկչություն, որպեսզի որոշակի իմաստով մարդկանց ձայնը լռեցնեն»։
Բագրատ Սրբազանին լրատվամիջոցը հարցրել է՝ այս ամենը կապվա՞ծ է Տավուշի գյուղերի հանձնման հետ․
«Ուղղակիորեն՝ չգիտեմ, բայց անուղղակի՝ հավանաբար»։