22/03/2024 20:34
Հուսով ենք՝ Մոլդովան ԵՄ-ին կանդամակցի մինչև այս տասնամյակի վերջ․ փոխվարչապետ
Մոլդովայի ղեկավարությունը հույս ունի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն սկսել 2024 թվականին, հայտարարել է երկրի փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան՝ ամփոփելով Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները, ըստ որի ԵՄ անդամ երկրների առաջնորդները առաջընթաց էին արձանագրել Ուկրաինայի և Մոլդովայի կողմից բարեփոխումների իրականացման գործընթացում և հանձնարարել էին ԵՄ խորհրդին՝ որքան հնարավոր է շուտ հաստատել «բանակցային շրջանակը»։
«Ողջունում ենք Եվրոպական խորհրդի որոշումը և ակնկալում ենք բանակցային շրջանակի շուտափույթ ձևավորում և պաշտոնապես բանակցությունների մեկնարկ»,- ասել է Գերասիմովան։
«Մոլդովայի իշխանությունները հույս ունեն, որ երկիրը ԵՄ անդամ կդառնա մինչև այս տասնամյակի ավարտը»,- հավելել է նա։