Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը Կոնգրեսի ղեկավարներին հորդորել է ԱՄՆ վարչակազմին ստիպել` պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

22/03/2024 14:25

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը Կոնգրեսի ղեկավարներին հորդորել է ԱՄՆ վարչակազմին ստիպել` պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին


Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և արցախահայության անվտանգ և ապահով վերադարձի իրավունքն ուժով պաշտպանելու ուղղությամբ։

Մարտի 21-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը, զույգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայությունների և հատկացումների հանձնաժողովների նախագահներին հասցեագրված նամակով՝ Համբարյանը խիստ հանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու և բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու գործում։ Համբարյանը նկատել է՝ վարչակազմը շարունակապես հրաժարվում է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների կոչերին, բարձրաձայնված մի շարք նամակներում և բանաձևերում, որտեղ կոչ է արվում անհապաղ արձագանքել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետևանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկվեցին սննդի, վառելիքի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների հասանելիությունից: Համբարյանը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացավ կաշկանդել Ադրբեջանին, այլև բազմիցս խթանել և քաջալերել է Բաքվի ագրեսիան»։

Նամակում, մասնավորապես, ընդգծվում են Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնց արդյունքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել․

Ադրբեջանին ռազմական օգնության վերահաստատումը՝ չնայած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը կիրառելու նախընտրական խոստմանը, նույնիսկ 2021թ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից և 2023թ․ Արցախի շրջափակումից հետո:

Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսյա պաշարումը հումանիտար ճգնաժամ չհայտարարելը, Բաքվի կողմից սովի, որպես բանակցային գործիք օգտագործումը, լեգիտիմացնելը:

Կովկասի բանակցությունների գծով հատուկ խորհրդական Լուի Բոնոյի հրապարակային հայտարարության մեջ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար պատժամիջոցների կիրառման բացառումը, ինչը թուլացնում է Բաքվի նկատմամբ ամերիկյան լծակները:

Արցախի վրա ռազմական հարձակումից հետո Ադրբեջանին որոշակի հետևանքներ պարտադրելուց հրաժարումը՝ չնայած Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ը «չի ընդունի էթնիկ զտումների որևէ փորձի»:

Ընդամենը 15 միլիոն դոլարի մարդասիրական օգնության հատկացումն Ադրբեջանի գործողությունների արդյունքում իրենց տներից հեռացված 120․000 փախստականներին, ինչը չի համապատասխանում տեղահանվածների ծանր կարիքներին:

Ադրբեջանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների վերսկսումը՝ հաշվետվողականության բացակայության պայմաններում և չնայած պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ «սովորական գործողություններ չեն լինի» Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնովին անհավասար և անարդար «խաղաղ գործընթացի» լեգիտիմացումը՝ միաժամանակ չպահանջելով ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը հայկական տարածքից կամ արցախահայության համար միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքի իրացումը։

Թուրքիայի Հանրապետությանը F-16-ների և պաշտպանական այլ տեխնոլոգիաների վաճառքի թույլտվությունը՝ չնայած Թուրքիայի կողմից տարածաշրջանային ապակայունացման փորձերին` սկսած Կիպրոսի օկուպացիայից, Սիրիայում և Իրաքում քրդական բնակչության վրա հարձակումներից և Արցախի էթնիկ զտումներից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի գործում Ադրբեջանին օժանդակություն։

Համբարյանը նաև ուշադրություն է հրավիրել նախագահ Բայդենի կողմից արցախահայությանը լքելու հանգամանքի ազդեցությանը ընտրական գործընթացի վրա, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրություններում կլինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջև և ազդեցիկ դեր կխաղա ընտրություններում։ Ամերիկահայերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչությամբ՝ քվեարկելով «չեզոք» առանցքային տատանվող նահանգներում։ Դա են վկայել նաև New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն և USA Today-ը:

Նամակում վերահաստատվել է 7288 բանաձեւի անհապաղ ընդունումն ապահովելու, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցման նախագահական լիազորությունները չեղարկելու և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապես կիրառելու անհրաժեշտությունը և այլն։

«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատվություն չպարտադրելը միայն խթանում է հետագա ագրեսիան։ Քանի որ Ալիևի վարչակարգը հրապարակայնորեն մերժում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը և դուրս գալիս խաղաղության բազմակողմ բանակցություններից, ակնհայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով ավելին կարելի է շահել, քան խաղաղությամբ», - գրել է Համբարյանը։

Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնորեն ճնշել վարչակազմին, որպեսզի վերջինս շոշափելի գործողություններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, Համբարյանը միաժամանակ նաև ընդգծում է անօրինական կերպով կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառյալ նրանց անհատական և հավաքական սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների լիակատար պաշտպանությունը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:00 Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞ Այսօր, 19:40 Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը Այսօր, 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա Այսօր, 19:06 Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում Այսօր, 18:52 ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան Այսօր, 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Այսօր, 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) Այսօր, 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել Այսօր, 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն Այսօր, 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում Այսօր, 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին Այսօր, 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար Այսօր, 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ Այսօր, 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում Այսօր, 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո Այսօր, 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը Այսօր, 16:04 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի Այսօր, 15:58 Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Այսօր, 15:45 Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին Այսօր, 15:34 ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Այսօր, 15:26 Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ Այսօր, 15:21 Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք Այսօր, 15:13 «ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ Այսօր, 15:11 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի Այսօր, 15:07 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել Այսօր, 15:02 Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ Այսօր, 14:40 Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները Այսօր, 14:29 «Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ Այսօր, 14:13 «Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:01 Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու Այսօր, 13:57 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք Այսօր, 13:43 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:39 Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով Այսօր, 13:23 Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են Այսօր, 13:21 Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ Այսօր, 13:18 Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին Այսօր, 13:16 ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ) Այսօր, 13:11 Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության Այսօր, 13:04 Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին Այսօր, 13:02 Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները Այսօր, 12:58 ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 12:54 Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել Այսօր, 12:51 Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 12:48 Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան Այսօր, 12:44 Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:40 Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան Այսօր, 12:32 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ Այսօր, 12:28 Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան Այսօր, 12:22 Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը Այսօր, 12:16 «Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Այսօր, 12:13 Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին Այսօր, 12:00 Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար Այսօր, 11:56 Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ) Այսօր, 11:43 «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում Այսօր, 11:40 Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան Այսօր, 11:33 Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ Այսօր, 11:25 Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը Այսօր, 11:20 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Այսօր, 11:15 ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Այսօր, 11:11 Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան Այսօր, 11:10 Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 11:06 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Այսօր, 10:59 Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Այսօր, 10:51 15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին Այսօր, 10:48 Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Այսօր, 10:40 Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար Այսօր, 10:34 Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս Այսօր, 10:23 Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են Այսօր, 10:09 Հրդեհ շինությունում․ կա տուժած Այսօր, 10:05 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա Այսօր, 09:57 Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ