22/03/2024 18:30
«Դասական քաղաքական հետապնդում է․ տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով»․ Մելիքյան
«Իմնեմնիմի»-ի գործով զարգացումների մասին է հայտնել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը «մակագրվել է» դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ - մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում։
Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):
Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։
Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով»,- գրել է փաստաբանը։