22/03/2024 15:06
Ըստ ընթացակարգի՝ քննիչները կա՛մ պետք է ազատ արձակեն Նարեկ Սամսոնյանին, կա՛մ պետք է դատարան մտնեն խափանման միջոցի համար. Փաստաբան (Տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանը Նոր Նորքի ոստիկանության բաժնում է։ Այս պահին Սամսոնյանի հետ իրականացվում է վարույթային գործողություն, անձնական խուզարկություն. ուղիղ եթերում հայտարարեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա՝ այս պահին ԱԺ-ի 4 պատգամավորներ են այցելել Սամսոնյանին։
«Ամենաուշը 6 ժամվա ընթացքում պետք է Սամսոնյանը Երևանի Քննչական վարչություն տեղափոխվի։ Ըստ ընթացակարգի՝ քննիչները կա՛մ պետք է ազատ արձակեն, կա՛մ պետք է դատարան մտնեն խափանման միջոցի համար, այսինքն՝ մեղադրանք առաջադրեն, դրանից հետո մյուս գործողությունները կատարեն»,-ասաց նա և կրկնեց, որ այս գործը ուղիղ կապ ունի ընդդիմադիր խոսք արտահայտող փոդքաստի հետ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։