22/03/2024 11:41
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ենթարկվել են մասշտաբային հարձակումների
Գիշերը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ենթարկվել են մասշտաբային հարձակումների:
Հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել «ԴնեպրոՀԵԿ»-ում, Խարկովում վնասվել է ռազմական տեխնիկա վերանորոգող գործարան:
Էներգետիկայի նախարար Գալուշենկոյի խոսքով․«Ուկրաինայի էներգահամակարգը ուրբաթ գիշերը ենթարկվել է վերջին ժամանակների ամենամասշտաբային գրոհին, վնասվել են երկրի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտները, հաղորդման եւ բաշխման համակարգերը»։
Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։
Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։