22/03/2024 19:34
Այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը ներգրավվեց հատուկ ռազմական գործողությանը, այն մեզ համար վերածվեց պատերազմի․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի այն բանից հետո, երբ Արևմուտքը միջամտել է դրան։
«Մենք պատերազմի մեջ ենք։ Այո, դա սկսվել է որպես հատուկ ռազմական գործողություն, բայց երբ հավաքական Արևմուտքը մասնակից է դարձել՝ Ուկրաինայի կողմից, մեզ համար դա վերածվել է պատերազմի, ես դրանում համոզված եմ, և սա բոլորը պետք է հասկանան»,- ասել է Պեսկովը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։
Ավելի ուշ ճեպազրույցում ևս նա անդրադարձել է իր այս հայտարարությանը։ Լրագրողները Դմիտրի Պեսկովին խնդրել են պաարզաբանել, թե իր խոսքերից պե՞տք է արդյոք եզրահանգել, որ հատուկ ռազմական գործողության իրավական կարգաիճակը փոխվել է։
«Ըստ էության, այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը մասնակցություն է ունեցել հատուկ ռազմական գործողությանը, դա մեզ համար վերածվել է պատերազմի։ Դա կապված չէ իրավական փոփոխությունների հետ։ Դե յուրե՝ դա հատուկ ռազմական գործողություն է, բայց մեզ համար դե ֆակտո վերածվել է պատերազմի այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքն ավելի ու ավելի է մեծացնում իր ուղիղ ներգրավվածությունը հակամարտությանը»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։