22/03/2024 14:16
Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. Արսեն Բաբայան
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է։
Ոստիկանության ծառայողների գործողությունները պատժողական են։ Ակնհայտ է, որ ոստիկանության ծառայողներին հրամայված է կոպտորեն խախտել Նարեկ Սամսոնյանի արժանապատվությունը»,- Facebook-ում գրել է Բաբայանը։