22/03/2024 20:14
Պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Վազգեն Սաղաթելյանին․ Փաստաբանն ընդգծում է՝ քաղաքական վրեժի դրսևորում է
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է՝ պատգամավորներին չեն թույլատրել տեսակցել ձերբակալված Վազգեն Սաղաթելյանին։
«Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրեցի, որ քննչականի բակում պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Լևոն Քոչարյանը, Էլինար Վարդանյանը սպասում են․ ցանկություն են հայտնել տեսնել Վազգենին: Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին:
Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց:
Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ:
Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»,- ընդգծել է փաստաբանը: