22/03/2024 19:22
Պատերազմը հարցի լուծում չէ․ Իրանի դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Տավուշում հնարավոր սահմանազատմանը։
«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որոնք առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել ։ Պատերազմի արդյունքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։