Բաքվի դեմ գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհնարինություն. Հայտարարություն

22/03/2024 13:27

Բաքվի դեմ գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհնարինություն. Հայտարարություն


Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության անհնարինություն: Այս մասին հայտարարություն են տարածել մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ:

Հայտարարությունում ասվում է. «Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է այս տարվա մարտի 12-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում միջազգային դատարաններում և այլ կառույցներում առկա Հայաստանի բողոքները հետ կանչելու հնարավորության մասին։ Նման քայլը կարող է իրական վնասակար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ռազմագերիների և այլ տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար և խաթարել Հայաստանի միջազգային իրավական ջանքերը։ Միջպետական գանգատներից հրաժարումը կարող է թուլացնել Հայաստանի իրավական դիրքերը միջազգային դատարաններում ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական իրավունքների առումով՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության և պատասխանատվության իրականացմանը:

Այս հայցերը անցյալի խախտումների, այդ թվում՝ արցախահայության դեմ ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար հավաքական արդարադատություն փնտրելու անկյունաքարն են հանդիսանում: Դրանք կենսական նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և նրա հավաքական վերադարձն ապահովելու գործում։ Դրանք անփոխարինելի են մարդկանց հոգևոր և մշակութային ժառանգությունը, Արցախում պետական և մասնավոր ունեցվածքը պաշտպանելու և նրանց վերադարձից հետո ապահով և արժանապատիվ կյանք երաշխավորող միջազգային պաշտպանության մեխանիզմներ ստեղծելու համար:

Ներկայացված գանգատները, որոնք վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանմանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանություններին և բռնի անհետացումներին, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին, ազատության, արդար դատաքննության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, Ադրբեջանի դեմ պաշտպանության կարևորագույն միջոցներ են հանդիսանում։ Հայցերից հրաժարվելը տուժած անձանց կթողնի առանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի, ինչի վկայությունն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանում հայերի պաշտպանության որևէ միջոցի բացակայության ճանաչումը։ Այս քայլը կարող է խոչընդոտել պատասխանատվությանն ուղված ջանքերին և խաթարել արդարության հասնելու հնարավորությունները` հատկապես հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշների համաձայն անհատական գանգատների ներկայացման բաց թողնված ժամկետների պատճառով չիրացված իրավական միջոցների հնարավորությունները: Մասնավորապես, շատ տուժողներ ձեռնպահ են մնացել անհատական բողոքներ ներկայացնելուց՝ միջպետական գանգատների միջոցով արդարադատության հասնելու ակնկալիքով՝ զրկվելով օրինական ճանապարհով արդարություն և պատասխանատվություն փնտրելու իրական հնարավորություններից: Պահանջներից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենա նաև արդեն իսկ ներկայացված անհատական գանգատների վրա:

Իրավական ուղիներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ գործադրման կոնկրետ մեխանիզմներ առաջարկող դատական որոշումների միջոցով, շատ կարևոր է արդարադատություն և փոխհատուցում փնտրելու համար, քանի որ դրանք, ի տարբերություն քաղաքական գործընթացների, ապահովում են տուժածների իրավունքների պաշտպանության, պատասխանատվության ապահովման և փոխհատուցման իրական հնարավորությունների ավելի հուսալի շրջանակ:

Մարդու իրավունքների տեսանկյունից այս գործողությունը ոչ միայն վտանգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և այլ տուժածների իրավունքների պաշտպանությունը, այլև վտանգավոր ազդակներ է ուղարկում առ այն, որ անցյալի վայրագությունները անպատիժ կմնան։ Նման դիրքորոշումը կարող է ակամայից օրինականացնել Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ և ճանապարհ հարթել ապագա կոպիտ խախտումների համար՝ սպառնալով խաթարել խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված  ջանքերը:

Ադրբեջանի դեմ գանգատները հետ կանչելու որոշումը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ էական վտանգ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հավաքական գոյությանը։ Սա կարող է արատավորել Հայաստանի հեղինակությունը միջազգային մակարդակում՝ ազդելով միջազգային իրավունքի և արդարադատության պահպանման հարցում նրա հանձնառության ընկալմների վրա, որոնք չափազանց կարևոր են ժողովրդավարական և իրավական պետության համար: Սա կարող է խոչընդոտել ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճը խթանելու և դիվանագիտական ջանքերում արդյունավետորեն ներգրավվելու Հայաստանի կարողություններին։ Ավելին, նման քայլը կարող է խարխլել Հայաստանի հեղինակությունը միջազգային դիվանագիտության մեջ, խոչընդոտել նրա շահերը պաշտպանելու հնարավորությանը և պոտենցիալ կերպով հարաբերությունները լարել այլ երկրների և կազմակերպությունների հետ։

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ետ կանչումն իր մեջ բազմակողմանի ռիսկեր է ներառում, որոնք դուրս են գալիս իրավական և դիվանագիտական հարթությունից: Այս լույսի ներքո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միանշանակորեն տեր կանգնի Արցախի ժողովրդի արդարադատությանը հասնելու իր հանձնառությանը` պահպանելով Ադրբեջանի դեմ իր միջպետական դատական գանգատները թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և թե՛ Արդարադատության միջազգային դատարանում։  Հրամայական է, այս բողոքներն արդյունավետ կերպով ներկայացնելու և պաշտպանելու նպատակով շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելը և պատշաճ ջանասիրություն ցուցաբերելը: Բացի այդ, կարևոր է բոլոր համապատասխան կոնվենցիաների վրա հիմնված նոր իրավական գործողություններ նախաձեռնել՝ ուսումնասիրելով Միջազգային քրեական դատարանում արդարադատություն փնտրելու հնարավորությունը: Չափազանց կարևոր է պատասխանատվություն փնտրելու գործում հաստատակամ լինելը, որպեսզի երաշխավորենք, որ անցյալի վայրագությունները անպատիժ չմնան»:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`

«Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա Այսօր, 19:06 Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում Այսօր, 18:52 ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան Այսօր, 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Այսօր, 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) Այսօր, 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել Այսօր, 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն Այսօր, 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում Այսօր, 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին Այսօր, 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար Այսօր, 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ Այսօր, 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում Այսօր, 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո Այսօր, 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը Այսօր, 16:04 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի Այսօր, 15:58 Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Այսօր, 15:45 Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին Այսօր, 15:34 ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Այսօր, 15:26 Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ Այսօր, 15:21 Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք Այսօր, 15:13 «ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ Այսօր, 15:11 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի Այսօր, 15:07 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել Այսօր, 15:02 Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ Այսօր, 14:40 Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները Այսօր, 14:29 «Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ Այսօր, 14:13 «Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:01 Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու Այսօր, 13:57 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք Այսօր, 13:43 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:39 Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով Այսօր, 13:23 Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են Այսօր, 13:21 Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ Այսօր, 13:18 Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին Այսօր, 13:16 ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ) Այսօր, 13:11 Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության Այսօր, 13:04 Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին Այսօր, 13:02 Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները Այսօր, 12:58 ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 12:54 Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել Այսօր, 12:51 Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 12:48 Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան Այսօր, 12:44 Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:40 Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան Այսօր, 12:32 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ Այսօր, 12:28 Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան Այսօր, 12:22 Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը Այսօր, 12:16 «Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Այսօր, 12:13 Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին Այսօր, 12:00 Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար Այսօր, 11:56 Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ) Այսօր, 11:43 «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում Այսօր, 11:40 Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան Այսօր, 11:33 Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ Այսօր, 11:25 Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը Այսօր, 11:20 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Այսօր, 11:15 ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Այսօր, 11:11 Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան Այսօր, 11:10 Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 11:06 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Այսօր, 10:59 Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Այսօր, 10:51 15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին Այսօր, 10:48 Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Այսօր, 10:40 Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար Այսօր, 10:34 Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս Այսօր, 10:23 Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են Այսօր, 10:09 Հրդեհ շինությունում․ կա տուժած Այսօր, 10:05 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա Այսօր, 09:57 Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ 06/11/2024 17:59 Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով 06/11/2024 17:42 Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել և փրկել քրոջ կյանքը

Տվյալ բաժնի վերջին նյութերը