22/03/2024 13:15
Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը. Փաստաբան (Տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը, այս մասին ուղիթ եթերում հայտարարեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, ուղղված է ընդդիմադիր խոսքը լռեցնելուն։
«Իմացեք, որ Նարեկ Սամսոնյանին բռնել են ոչ թե մագնիտոֆոն գողանալու, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու համար, այլ՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարը փակելու համար, այդ հաղորդաշարի բովանդակության համար»,- նշեց Մելիքյանը։
Ավելի վաղ Մելիքյանը հաղորդել էր, որ իր տան մոտից շատ կոշտ ձևով ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը։