23/03/2024 18:40
Մարտի 25-ից օտարերկրացիներին ծառայություններ կմատուցվեն Ուլնեցի 31 հասցեի մասնաճյուղում․ ՆԳՆ
ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․
«25.03.2024 թ-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:
Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.
- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
- Վարչական տուգանքի վճարում»։