23/03/2024 15:36
Զախարովան հայտարարել է, որ ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա
Արևմուտքի ձեռքով Ուկրաինան արդեն 10 տարի է՝ վերածվել է ահաբեկչության տարածման կենտրոնի․ երեկ «Կրոկուս Սիթի Հոլլում»-ում ահաբեկչությունից հետո դրա հեղինակները փորձել են փախչել այնտեղ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այժմ մենք գիտենք՝ որ երկրում էին պլանավորել հետաքննությունից թաքնվել այդ արյունարբու սրիկաները՝ Ուկրաինայում։ Նույն այն երկրում, որն Արևմուտքի լիբերալ ռեժիմների ձեռքով 10 տարի է՝ վերածվել է ահաբեկչության տարածման կենտրոնի՝ ծայրահեղական մոլագարությամբ գերազանցելով նույնիսկ Կոսովոյին»,- գրել է Զախարովան՝ Տելեգրամի իր ալիքում։