23/03/2024 17:16
Պուտինն անձամբ վերահաստատել է՝ ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ նրանց սպասում էին
Այսօր Ռուսաստանի քննչական կոմիտեն և ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էին, որ «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացրած անձինք պլանավորել էին հանցագործությունը կատարելուց հետո փախչել Ուկրաինա, որտեղ նրանց սպասում էին։
ՌԴ բնակչությանը հղած իր տեսաուղերձում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ վերահաստատել է այդ տեղեկությունը։
«Ահաբեկչության բոլոր չորս անմիջական իրականացնողները՝ բոլոր նրանք, ովքեր կրակել և սպանել են մարդկանց, հայտնաբերվել և ձերբակալվել են։ Նրանք փորձել են թաքնվել և շարժվել են դեպի Ուկրաինա, որտեղ նրանց համար ուկրաինական կողմից «պատուհան» է պատրաստվել՝ պետական սահմանը հատելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը։