23/03/2024 11:02
Հնչել են կոշտ քաղաքական ձևակերպումներ. քաղաքական խոսքն ամենաբարձր պաշտպանությանն է ենթակա. Ռուբեն Մելիքյան
Քննչական կոմիտեի հայտարարությունը ոչ թե ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունն է, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քննչական կոմիտեից հայտարարություն է, «Իմնեմնիմի» հաղորդման արտակարգ թողարկման ժամանակ անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին՝ ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Խոսքը վերաբերում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հեղինակային 83-րդ հաղորդման ժամանակ քաղաքական բովանդակություն ունեցող հարցի քննարկման ժամանակ ինտենսիվ, խիստ քննադատությանը: Այս իրավիճակում քաղաքական հարցի քննարկման ժամանակ հնչում են կոշտ քաղաքական ձևակերպումներ: Մենք այս պահի դրությամբ համարվում ենք ժողովրդավարական երկիր և բազմիցս ստանդարտները մեջբերում ենք՝ քաղաքական խոսքն ամենաբարձր պաշտպանությանն է ենթակա»։