23/03/2024 19:28
Եթե ԵԽ-ն Կոսովոյին ընդունի իր կազմ, Սերբիան կդիտարկի կառույցից դուրս գալու հարցը․ Վուչիչ
Սերբիան կդիտարկի Եվրախորհրդից դուրս գալու հնարավորությունը, եթե Կոսովոյին ընդունեն միջազգային կառույցի կազմ, Prva հեռուստաալիքի եթերում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«ԵԽ-ին անդամակցելու մասին Կոսովոյի առաջարկն ընդունելը դե ֆակտո կնշանակի Սերբիայի վտարում»,- ասել է նա։
«Կտեսնենք՝ կմնա՞ Սերբիան, թե՞ ոչ, եթե Կոսովոյին ընդունեն Ստրասբուրգում տեղակայված կառույցում։ Գուցե նրանք նախընտրում են, որ ԵԽ-ում Կոսովոն լինի, ոչ թե Սերբիան»,- հավելել է Վուչիչը։