23/03/2024 20:39
«Դատապարտում ենք, համերաշխություն հայտնում սգացող ռուս ժողովրդին»․ Բլինքեն
ԱՄՆ իշխանությունները խստորեն դատապարտում են մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում զոհերի համար սգացող ռուսաստանցիներին։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ցավակցական ուղերձում։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է երեկ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի ոճրագործությունից։
«Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով և համերաշխ ենք ռուս ժողովրդի հետ, որը սգում է այս սարսափելի իրադարձության հետևանքով զոհերի կորուստը»,- նշված է Բլինքենի ուղերձում։