23/03/2024 01:40
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը, ժամը 11։00-ին, լրագրողներին հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը, ով րոպեներ առաջ դուրս եկավ դատարանի դահլիճից։
Փաստաբանը հայտնեց՝ դատարանը որոշումը ուշ հրապարակեելը պատճառաբանել է ծանրաբեռնվածությամբ։
Արսեն Բաբայանը նշեց, որ Վազգեն Սաղաթելյանին այժմ տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։
Ինչ վերաբերում է նրա տրամադրությանն ու տրամադրվածությանը, ապա, ինչպես նշեց փաստաբանը, Վազգեն Սաղաթելյանն ամուր է ու վճռական։
«Վազգենը շատ ամուր է, բարևում է բոլորին, շնորհակալություն է հայտնում բոլորին, ասում, որ ինքը հանցագործություն չի արել, իր համար վիրավորական է, որ իրեն խուլիգանության մեջ են մեղադրում և ասում է, որ ամեն ինչ շարունակվում է»։