23/03/2024 09:53
«Հրապարակ». Զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը կարող է աճել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախնական տվյալներով պարզվել է, որ Մոսկվայի մարզի «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։
«Զննվում են մահացածների մարմինները։ Նախնական տվյալներով պարզվել էր, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրաձգությունը և հրդեհը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում համերգից առաջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում է։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել»։