23/03/2024 21:28
Ահաբեկչության ժամանակ վիրավորում ստացած 140 մարդ գտնվում է Ռուսաստանի հիվանդանոցներում
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թարմացրել է Մոսկվայի ու մերձմոսկովյան շրջանների հիվանդանոցում գտնվողների ցանկը։
Երեկ ուշ երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության հետևանքով վիրավորում ստացածները, որոնց բուժում է տրամադրվում, ըստ այդ ցանկի, 140-ն են։ Հենց այդքան մարդու տվյալներ են ներառված թարմացված ցուցակում։
Նշվում է նաև, որ երեք հոգու արդեն դուրս են գրել հիվանդանոցներից։