23/03/2024 09:42
«Հրապարակ». Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գիշերը Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է նրան և վաղ առավոտյան ուղիղ միացմամբ փոխանցել իրավիճակի մասին տեղեկություններ.
«Նախ Նարեկ Սամսոնյանի կամքը, վճռականությունը, ամեն ինչը տեղն է, և բնաբանաբար այս քաղաքական հետապնդումը որևէ կերպ չի ազդել Սամսոնյանի տրամադրվածության վրա, ընդհակառակը՝ ավելի համոզված է իր համոզմունքներում, որոնց դուք Սամսոնյանի հրապարակային խոսքից ծանոթ եք: Երկրորդը` Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել առաջինը բոլոր այն մարդկանց, ովքեր դատարանի, քննչականի առջև են եղել և իրենց ներկայությամբ իրենց համերաշխությունն են հայտնել Նարեկին և Վազգենին...»,- ասաց Մելիքյանը»։