24/03/2024 10:20
Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը, ՌԴ ԱԻՆ Մոսկվայի շրջանի շտաբի թարմացված տվյալների համաձայն, հասել է 133-ի։
ԱԻՆ-ից հավելել են, որ փլատակների ապամոնտաժումը շարունակվում է։
ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։