25/03/2024 14:11
ՀՀ-ում որևէ զինված խմբավորում, թաքնված զենք չի կարող լինել․ Քոչարյան
Երեկ երեկոյան շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում, ոստիկանական բաժին էին ներխուժել զինված մարդիկ և պարզ չէր, թե ինչ զարգացումներ կարող էին լինել, խորհրդարանում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ի պատիվ ՆԳՆ-ի և ԱԱԾ աշխատակիցների, այդ խնդիրը լիկվիդացվեց.«Բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, որ, փաստորեն, դեռ տներում շատ զենք կա։ Երեկ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել, քանի որ պատից կախված զենքը կարող է կրակել։ Մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է միտված լինենք։ Մենք մեր երկրում պետք է ամուր զգանք․ հարբած լինի, հարբած չլինի՝ կապ չունի, թե ինչ գործողությունների են մասնակցել։ Մենք հարգանքով պետք է վերաբերվենք «Եռաբլուրին»։ Պետք է սթափվել»։