25/03/2024 12:21
Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների հանդիպումներն օգտակար մեխանիզմ կլինեն կառուցողական քննարկումների համար. Մեջլիսի նախագահ
Միլի Մեջլիսի նախագահ և Միջխորհրդարանական միությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սահիբա Գաֆարովան Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
Գաֆարովան բարձր է գնահատել ՄԽՎ-ի ղեկավարության, մասնավորապես, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի դերը Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպման համար հարթակ տրամադրելու գործում։
Նա ընդգծել է, որ այսօր երկու երկրներն է՛լ ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ։ Գաֆարովան ասել է, որ երկու երկրների խորհրդարանականների նման հանդիպումներն օգտակար մեխանիզմ կդառնան կառուցողական քննարկումների համար։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։