25/03/2024 13:33
Նոր Նորքի ոստիկանություն ներխուժած Արթուր Մովսիսյանը ԱԺԲ-ի աջակից է, նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմում
Նոր Նորքի ոստիկանություն ներխուժած անձանցից մեկի` Արթուր Մովսիսյանի որդին՝ Էդգար Մովսիսյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Ազգային ժողովրդավարական բևեռից Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ Արթուր Մովսիսյանը ԱԺԲ-ի աջակից է, Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է։
«Արթուր Մովսիսյանը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին և նույնիսկ տղայի հուղարկավորությանը ներկա չի եղել»,-ասացին ԱԺԲ-ից։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված անձանցից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց, մյուսը վնասազերծվել էր հատուկ նշանակության ջոկատի կողմից։