25/03/2024 11:21
2023թ. թվով 5 ծրագրերի համար ՊՆ-ին բյուջեից հատկացվել է 526, 47 մլրդ դրամ. Սուրեն Պապիկյան
2023թ. թվով 5 ծրագրերի համար ՀՀ ՊՆ-ին բյուջեից հատկացվել է 517,28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում 9,19 մլրդ դրամով ավելացել է և կազմել 526, 47 մլրդ դրամ. ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա՝ կատարողականը կազմել է 99, 8 տոկոս։
«Կառավարության 2021-2026թթ.-ի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ։ Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում»,-ասաց ՊՆ նախարարը։
Նիստը որոշվեց փակ ռեժիմով շարունակել․ հնարավոր է՝ խիստ գաղտնի հարցեր լինեն։