25/03/2024 17:04
Փաստացի՝ Արմեն Աշոտյանի գործով չունենք տուժող․ Փաստաբան
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործով կա երկու տուժող։
«Մեկը գոյություն չունի և չի կարող տուժող հանդիսանալ, դա լուծարված իրավաբանական անձ է։ Մյուս տուժողն էլ բացարձակ անտարբեր է կատարվածի մասվ և փաստացի հրաժարվել է մասնակցելու նիստերին։
Կարելի է ասել՝ փաստացի չունենք տուժող։ Ի սկզբանե դատախազությունն է հայց ներկայացրել։ Սակայն ճիշտն ասած՝ ես որևէ ակնկալիք չունեմ այս դատարանից։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասաց փաստաբանը։